Ադրբեջանական ԶԼՄ-ները կեղծ տեղեկություններ են հայտնում՝ իբր ԱՀ նախագահին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն․ ԱՀ ՊՆ խոսնակ
Դիտել նաև
Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ միջոցներով է ՔՊ-ն էս էպիկ հարթակները Հրապարակում հավաքում. «5165» շարժման խոսնակ
Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ
Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում. ԱԳՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ
Մեկ անգամ էլ հիշեցնեմ. վարչապետի խոսնակը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան, գրել է ԱՀ նախագաի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»,- գրել է նա: