ԵՄ-ն հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար
Դիտել նաև
Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Եվրամիությունը, որպես հումանիտար օգնություն, հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
«Մենք հատկացրել ենք 400 հազար եվրո հումանիտար օգնություն կոնֆլիկտի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, որոնք արդեն բազմաթիվ մարդկանց կյանք են խլել:
ԵՄ օգնության ընդհանուր ծավալը հասնում է 900 հազար եվրոյի, քանի որ հոկտեմբերի սկզբին արդեն 500 հազար եվրոյի հրատապ աջակցություն տրամադրվել էր:

