Ադրբեջանական կողմը կիրառել է արգելված ֆոսֆորային զինատեսակներ. Տեսանյութ
Դիտել նաև
Պատերազմը Իսրայելում շարունակվում է, երկուստեք զոհերի թիվը հազարներով են հաշվում
Փորձաքննությունն ավարտվել է. 44-օրյա պատերազմի ժամանակ հայտնաբերված հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք է
Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է ԼՂ-ում․ Մենենդես
Ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին՝ արգելված զինատեսակներ օգտագործելու համար
Պատերազմներն առհասարակ կործանարար ազդեցություն են ունենում բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա.էկոլոգ
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:
Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում են, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություններ են։