Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

«Արցախը մեր համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք այն երբեք չենք թողնի». Ֆրանսիայի հայազգի մշակութային գործիչները դիմել են երկրի ԱԳ նախարարին

Ֆրանսիայի հայազգի մշակույթի գործիչները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Նրանց համար անհասկանալի է դիվանագիտության ղեկավարի լռությունը: Ուղերձը, որը հրապարակվել է ֆրանսիական Marianne թերթում, թարգմանաբար ներկայացվել է inosmi.ru կայքում:

Նրանց խոսքում, մասնավորապես, ասվում է՝ «Դուք սահմանափակվել եք բացարձակ լակոնիկ պատասխանով Ֆրանսիայի պատգամավորների և հայկական ամբողջ սփյուռքի կոչերին՝ ճանաչել Արցախի անկախությունը: Այդ մի քանի՝ չցանկանալով ասված Ձեր խոսքերն ընդգծում են Ֆրանսիայի «չեզոքությունը» և Մինսկի խմբի շրջանակում մնալու «անհրաժեշտությունը»: Ձեր կողմից չի հնչել ոչ մի առաջարկ կամ գաղափար, որը ցույց կտար ձեր անհանգստությունը թուրք-ադրբեջանական միության կողմից Արցախի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու վերաբերյալ: Դուք ոչ մի անգամ չեք դատապարել այդ զանգվածային, դաժան և տոտալ ագրեսիան»,- նշել են մշակույթի գործիչները:

Նրանց խոսքով՝ իրենք դեռ ոչինչ չարժեն նախարարի կոմերցիոն աշխարհընկալման մեջ, ուստի՝ նրա «չեզոքությունը» բացարձակ տրամաբանական է: Այնուամենայնիվ, նախարարը նշում է հետևյալը՝ «Մեր երկարատև հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը բավականին ածխաջրածնային ռեսուրսներ ունի, վերաբերում են սպառման էական շուկաներին մի շարք միջազգային ձեռնարկությունների համար»:

Մշակույթի գործիչները նշում են, որ նախարարը նեղացնում է դիվանագիտական դաշտը՝ ի օգուտ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի: Նրանք ընդգծում են, որ հասկանում են՝ կոմերցիոն տեսանկյունից էթիկան մեծ նշանակություն չունի. դա հնություն է, որը փակում են փոշոտ արկղում, որտեղ միմյանց վրա են նետված արդեն անցյալում գտնվող այլ արժեքներ: Նախորդ դարի մասունքներ, որոնք միայն ժպիտ են առաջացնում երիտասարդների մոտ:

«Դուք Ադրբեջանի՝ ավտոկրատ բռնապետության մասին խոսում եք, այնպես, ինչպես ժողովրդական երկրի մասին: Ձեր «երկարատև հարաբերություննե՞րը»: Ի՞նչ բնույթի հարաբերություններ, պարոն նախարար, և որքա՞ն երկարատև»,- ասվում է ուղերձում:

Մտավորականները Լե Դրիանին հարց են ուղղում՝ արդյո՞ք իրեն հայտնի է, որ Ալիևը ճնշում է իր ժողովրդին, լեզգի և թալիշ փոքրամասնությունների որդիներին ուղարկում է կռվելու օտար թշնամու հետ: Հայտնի՞ է նրան, արդյոք, որ Ալիևի ընտանիքը թալանում է նավթադոլարները, որոնք երկար չեն բավականացնի:

«Արցախը մեր համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք այն երբեք չենք թողնի: Մեզ ոչինչ չի մնում անել, քան դիմադրել, հակահարված տալ հարձակվողներին, որոնք երազում են մեր մահը: Այս պատերազմը, որին բախվել է հայ ժողովուրդը, բոլորովին էլ տեղային հակամարտություն չէ: Դրա ապացույցն են ռազմական խորհրդատուները Թուրքիայից և Պակիստանից, ջիհադականները Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից: Լսե՛ք Էրդողանի խոսքերը, և Դուք կհասկանաք մեր զգուշացումների իմաստը: Նա հավատարիմ է իր խոսքին: Նրա չարությամբ և ատելությամբ ողողված ռևանշիզմը ուժ է հավաքում: Եթե նրան չկանգնեցնել, ապա չափազանց ուժ կլինի, ընդ որում՝ ոչ միայն հայերի համար: Մոտ ժամանակում արյուն կարող է հոսել Հունաստանում և Բալկաններում: Դուք չե՞ք նկատում՝ ինչ է կատարվում: Արցախի և Հայաստանի բնակիչները ոչ միայն տարածաշրջանի մասն են: Նրանք հենց տարածաշրջանն են արդեն ավելի քան 2000 տարվա ընթացքում: Նրանք նրա դարպասներն են, նրա անփոխարինելի պահակները:

Դուք պետք է իմանաք՝ ինչ են նրանք պաշտպանում, չէ՞ որ դուք պատմաբան եք:

Հարգանքներով՝

Սիմոն Աբգարյան, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր

Սերժ Ավեդիքյան, դերասան և ռեժիսոր

Ռոբերտ Գեդիկյան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ»:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>