Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Թուրքիան ջիհադիստների է ուղարկում այնտեղ, որտեղ ցանկանում է խնդիրներ ստեղծել. Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար

Ղարաբաղյան հարցում հրադադարի երրորդ փորձի ձախողման գործընթացում Թուրքիայի գործոնն ամենահիմնականն է: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որևէ որոշում կայացնելու հնարավորություն չունի, թելադրողը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն է:

«Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքականությունն ինչպիսի՞ն է: Թուրքիան որոշել է ամեն տեղ բացել խնդիրներ՝ փորձելով պարտադրել այն, թե ինքը տարածաշրջանային ամենամեծ ուժն է: Սիրիա, Լիբիա, Կիպրոս, Հունաստանի հետ Արևելյան Միջերկրականի հարցերն են բացվել: Եվ հիմա Ադրբեջանի միջոցով փորձում է այս տարածաշրջանում իր քաղաքականությունն առաջ տանել»,- ասել է Գասպար Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս ապակառուցողական գործընթացները տեսնելով, առանձնապես լավատես չէ Ժնևում սպասվող ՀՀ-ի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների հարցում:

Այս ընթացքում լուրջ աշխատանք տարվեց քարոզչական դաշտում՝ առաջ մղելով այն թեզը, ըստ որի, Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ գործողություններում առկա է Թուրքիայի ցեղասպան ձեռագիրը: Գասպար Կարապետյանը նկատել է, որ թե՛ Հայաստանի դիվանագիտությունը, թե՛ Սփյուռքի կառույցները ակտիվ աշխատեցին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում, բացի հինգ հոգուց, մնացած բոլորը դատապարտեցին Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները, վարձկանների ներկայությունը, ռազմական հանցագործությունները: Դրանից բացի, ոտքի կանգնեց Սփյուռքը, ամեն օր տասնյակ հազարավոր հայեր փակեցին փողոցներ, ճանապարհներ՝ պահանջելով տեղի կառավարություններից դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային:

«Քարոզչական հարթությունում բավական մեծ գործ արվեց, Հայ դատի հանձնախմբերը, աշխարհի տարբեր երկրներում հայկական կառույցները կարողացան հարցը բարձրացնել, հասարակության, քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել: Եվրոպացիների հետ աշխատանքում բացատրում ենք այն, որ ջիհադիստները սահմաններ չունեն: Թուրքիան, որտեղ ցանկանա խնդիրներ ստեղծել, կուղարկի ջիհադիստներին»,- ասել է Գասպար Կարապետյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Գասպար Կարապետյանը նշել է, որ պետք է աշխատանք տանել բոլոր ուղղություններով՝ առանցքում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում նա որպես կարևոր դերակատար համարում է Ռուսաստանին: Գասպար Կարապետյանի կարծիքով, Ռուսաստանը պետք է ավելի կտրուկ և վճռական լինի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: Դրանից բացի ահաբեկչական խնդիրը սպառնալիք է իր համար ևս, ի վերջո, ահաբեկիչները մոտեցել են իր սահմաններին:

Խոսելով այս փուլում Արցախի անկախության ճանաչման հնարավորությունից՝ Գասպար Կարապետյանը նշել է, որ այս պահին դա հեռանկարային չէ ԵՄ անդամ երկրների պարագայում, սակայն կարևոր է այդ ուղղությամբ համապատասխան մթնոլորտ ստեղծելը, ինչն արվում է: Տարբեր քաղաքային խորհուրդների կողմից անկախության ճանաչումը, մի շարք գործիչների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելը հենց այդ համատեքստում է: Նա ընդգծել է, որ Հայաստանը ևս պետք է ուղերձներ ուղարկի այն մասին, որ այդ հարցը դրված է սեղանի վրա:

Գասպար Կարապետյանը կարևորել է նաև եվրոպացի պատգամավորներ Հայաստան բերելու հարցը: Նրա խոսքով՝ Հայաստան բերելը խնդիր չէ, Արցախ տանելու հետ կապված ներկայում անվտանգության հարց կա:

«Ինչպես գիտեք, արդեն եվրոպացի պատգամավորների խումբ եկավ Հայաստան, սակայն անվտանգությունից ելնելով, չկարողացավ Արցախ գնալ: Ստեփանակերտը ռմբակոծում էին: Այժմ աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ հետագա անելիքների հետ կապված, տեսնենք, թե որքանով կարող ենք պատգամավորներ կամ քաղաքական գործիչներ տանել: Ասեմ, որ այո, կան Արցախ այցելությամբ հետաքրքրված կարևոր անձնավորություններ»,-հավելել է Գասպար Կարապետյանը:

«Արմենպրես» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>