ԵԱՏՄ որ երկրին նկատի ունի Նազարբաևը՝ աղքատ պետություն անվանելով
Եվրասիական տնտեսական միության մեխանիզմներն առավել արդյունավետ կգործեն, եթե բոլոր անդամ պետությունների տնտեսությունները գտնվեն գրեթե մեկ մակարդակում: Այս մասին «Мир» հեռուստաընկերության բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«ԵԱՏՄ բոլոր անդամները պետք է բերվեն մեկ մակարդակի: Ոմանք ներկայում իրենց զարգացման գործում հեռուն են գնացել, մյուսները՝ մեջտեղում են, երրորդները՝ ընդհանրապես ներքևում են: Դրանում է խնդիրը: Հարկ է բոլորին մեկ մակարդակի բերել, որ հնարավոր լինի հավասարակողմ աշխատել: Ստացվում է, որ օբյեկտիվորեն աղքատացած պետությունները հույս ունեն, որ մյուսները կօգնեն նրանց: Բայց այդպես չի լինում, շուկայական տնտեսության պայմաններում ոչ մեկ հենց այնպես ոչինչ չի անում: Այդ սպասումները կան, գուցե կան նաև հիասթափություններ: Յուրաքանչյուրը պետք է աշխատի», - ասաց նա:
Միևնույն ժամանակ Նազարբաևը ընդգծեց, որ երկրները պետք է օգնեն միմյանց՝ առևտրի համար հնարավորություններ ստեղծելով:
«Իհարկե, օգնել պետք է: Անել դա հնարավոր է առևտրի, առևտրաշրջանառության շնորհիվ, բացելով շուկան առևտրի համար, սահմաններ բացելով: Բայց յուրաքանչյուր պետություն պետք է հասնի որոշակի մակարդակի», - նշեց Ղազախստանի նախագահը:
Zham.am

