«Ցավալի է տեսնել այս ամենը». Միխայիլ Գալուստյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից. Տեսանյութ
Հայտնի շոումեն, կատակերգու Միխայիլ Գալուստյանը հետեւում է Արցախում զարգացող իրադարձություններին՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն բարձրաձայնելով հայկական դիրքորոշումը։ Դերասանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից, որի ծննդատունը երեկ ռմբակոծվել է։ Այդ պահին այնտեղ բժիշկներ ու հիվանդներ են եղել, իսկ կադրերից մեկում երեւում է, որ ռմբակոծությունը բժիշկներին չի խանգարել ավարտին հասցնել վիրահատությունը։