Նիցցայում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են. Ուղիղ, Տեսանյութ
Դիտել նաև
Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար. Մակրոն
Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ
Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է
«Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանությունները բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին»․ Կարեն Քոչարյան
Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ BFMTV ալիքին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ին:
Տաս րոպե անց հանցագործին հաջողվել է բռնել: Նա վիրավոր է:
Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ենթադրում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ:
Reuters գործակալության հաղորդմամբ` առնվազն 3 մարդ է զոհվել հարձակման հետևանքով:
Ոստիկանության աղբյուրները նշում են, որ հարձակման ընթացքում մի կնոջ գլխատել են:
Այս մասին լրագրողներին փոխանցել է «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պեն:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Աղբյուր՝ Tert.am