Ուրուգվայի նախկին 4 նախագահները «պատմական համերաշխություն» են հայտնել Հայաստանին
Արգենտինական Infobae պարբերականը հայտնում է, որ Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Էռերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) և Խոսե Մուխիկան (2010-2015) հայտարարություն են ստորագրել՝ իրենց «պատմական համերաշխությունը» հայտնելով Հայաստանին` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության ֆոնին։
Նրանք կոչ են արել անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները, վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները` հակամարտության վերջնական կարգավորման համար։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակալե Պոուն 2019թ.-ին, երբ դեռ Սենատի անդամ էր, հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։
Zham.am