«ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին. գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս. «ՎԵՈՆ»-ի հայտարարությունը
«ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին: Այս մասին հայտարարություն է տարածել «ՎԵՈՆ» ընկերությունը, որտեղ ասվում է.
«Հաղորդակցության եւ ինտերնետ ծառայությունների ոլորտում համաշխարհայինենիա» առաջատար պրովայդեր «ՎԵՈՆ» ընկերությունն այսօր հայտարարում է Հայաստանում իր օպերացիոն դուստր ընկերության՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն «ԹԻՄ» ՍՊԸ-ին վաճառելու մասին: Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս:
Մեր ընկերության վաճառքը Հայաստանում համապատասխանում է ՎԵՈՆ-ի ձգտմանը՝ պարզեցնել Խմբի կառուցվածքը եւ ուժեղացնել նրա օպերացիոն ուղղվածությունը գրավիչ հնարավորություններ ունեցող շուկաներում՝ երկարատեւ աճի համար:
Գործարքի արժեքը հավասար է 2,9 բազմապատկած EV/EBITDA մուլտիպլիկատորին (հիմք է ընդունվել 2019 թվականի EBITDA-ն)»։