Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ. Մարուքյան. Տեսանյութ
. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Ժնևում նախանշված Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Որքան հասկանում ենք` Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ, այլ բանակցությունների ինչ–որ սկիզբ է կամ փորձ։ Սակայն պետք է ասեմ, որ խորհրդարանական ուժերը որևէ ձևով, որևէ խողովակով տեղեկացված չեն, թե ինչ է քննարկվելու։ Ես չգիտեմ, թե ինչ է բանակցվում, որևէ տեղեկություն չունենք»,– ասաց Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

