Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Նրանք խորհրդարանում չեն լինելու

Վերջին օրերի թոհուբոհի մեջ, վստահ ենք, շատերը չեն էլ նկատել կամ չեն գիտակցում, որ խորհրդարանում այլեւս չեն լինի մարդիկ, որոնք համ ու հոտ էին տալիս Ազգային ժողովին, եւ որ ամենակարեւորն է, պաշտպանում էին հասարակ մարդու շահերը: Ավելին, նրանք նույնիսկ օրինագծեր էին հեղինակում, փորձում այն անցկացնել եւ կառավարության անդամներին ժողովրդի շահերից բխող հարցեր էին ուղղում, առանց ավելորդ պոպուլիզմի, դրսեւորելով պետական մտածողություն ունեցող պատգամավորի որակներ:

Ցավալի է, բայց նրանք այլեւս խորհրդարանում չեն լինելու: Ցավալի է հենց մեզ՝ ընտրողներիս, հասարակ քաղաքացիներիս համար:

Արդեն իսկ պարզ է, որ հաջորդ խորհրդարանը, որը ձեւավորվեց ապրիլի 2-ի խայտառակ միջոցառման հետեւանքով, ամենախայտառակն է լինելու մեր անկախ հանրապետության պատմության ընթացքում: Եւ այդ խորհրդարանում չի լինելու Զարուհի Փոստանջյանը: Բնականաբար, նա այս գումարման խորհրդարանում սուր ելույթներ չի ունենա, սուր հարցադրումներ չի անի:

Խորհրդարանը զրկված է լինելու նաեւ Էլինար Վարդանյանի նման կոլորիտային պատգամավորից, որը հինգ տարի շարունակ, առանց ավելորդ աղմուկի կանգնած էր ՀՀ քաղաքացու կողքին եւ պաշտպանում էր նրա շահերը, նրա իրավունքները: Նա ապօրինի ձերբակալվածի կողքին էր, նա ցուրտ եղանակին ժամերով կանգնում էր դատապարտյալների հիվանդանոցի մոտ, փորձելով տեսակցել եւ աջակցություն հայտնել Հաց բերողին՝ առանց սելֆիի ձողի եւ աղմուկ աղաղակի: Ափսոս, բայց նա այլեւս ոչ միայն չի գլխավորելու Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, այլ պատգամավոր էլ չի լինելու: Սա է մեր դառը իրականությունը:

Խորհրդարանը զրկված է լինելու Վահե Հովհաննիսյանի, Ստեփան Մարգարյանի ներկայությունից, իսկ մենք արդեն չենք ունենալու հասարակ մարդու շահերի պաշտպաններ, որոնք ամենաբարձր մակարդակով պաշտպանում էին ՀՀ քաղաքացու շահերը, իսկ կարեւոր հարցերի քննարկման ժամանակ հանդես գալիս պետության շահերից ելնող ելույթներով եւ առաջարկներով:

Խորհրդարանում չի լինելու նաեւ Վարդան Օսկանյանը, ով արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի կամ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ժամանակ իր խորը գիտելիքներով եւ փորձով չի կարող օգտակար լինել մեր պետությանը:
Խորհրդարանում զգացվելու է նաեւ Գուրգեն Արսենյանի բացակայությունը: Նա այս գումարման խորհրդարանում այլեւս տնտեսության իրական վիճակի մասին ելույթներ չի ունենա եւ առաջարկներ չի անի կառավարությանը: Հրաշալի վիճակ՝ գորշ եւ հլու զանգվածի համար:

Ցավալի է, բայց խորհրդարանում չեն լինելու նաեւ Թեւան Պողոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի նման պարկեշտ եւ կրթված մարդիկ:

Այս գումարման խորհրդարանը հաստատ համ ու հոտ չի ունենա առանց Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի ելույթների:

Հաստատ կզգացվի նաեւ Խաչատուր Քոքոբելյանի սուր հարցադրումների եւ հիմնավորված ելույթների կարիքը, բայց նա եւս այլեւս պատգամավոր չէ: Ասում են, թե իբր այսպիսին է հայ ընտրողի կամքը: Եւ իբր այդ ընտրողը որոշել է, որ իր շահերի ամենավառ պաշտպաններ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, բազմափորձ Գագիկ Ջհանգիրյանը չպետք է լինեն խորհրդարանում եւ պաշտպանեն հասարակ մարդու եւ վերջապես մեր պետության շահերը:

Իսկ ի՞նչ է անելու այս խորհրդարանն առանց Հրանտ Բագրատյանի: Իսկապես, տարօրինակ ազգ ենք: Մեր կողքին ունենալ Հրանտ Բագրատյանի նման քաղաքացու եւ տնտեսագետի ու միաժամանակ չօգտագործել նրա մտավոր ներուժը: Կարելի է արդեն պատկերացնել խորհրդարանի խղճուկ վիճակն առանց Հրանտ Բագրատյանի տնտեսության վերաբերյալ ունեցած ելույթների:

Լրագրողներից ոմանք կարող են ուրախ լինել, խորհրդարանում չի լինելու նաեւ Ռուբիկ Հակոբյանը: Դե հիմա փորձեք հունից հանել ՀՀԿ-ական հայտնի գործիչներին կամ սրա ու նրա փեսաներին: Փորձեք: Փորձեք եւ հետո հիշեք Ռուբիկ Հակոբյանին:

Եւ ահա այսօր արձանագրում ենք, որ խորհրդարանում հինգ մատի վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր խորհրդարանում են լինելու եւ պաշտպանելու են ժողովրդի շահերը: Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, «Ելքից» Արտակ Զեյնալյան, Մանե Թանդիլյան:

Սա է իրականությունը եւ նաեւ այն, որ այս խորհրդարանի մթնոլորտն այնպիսին է լինելու, որ գուցե ոչ Նաիրա Զոհրաբյանը նախկին ավյունով շարունակի իր գործունեությունը, ոչ էլ Մանե Թանդիլյանը կամ Արտակ Զեյնալյանը կարողանան իրականացնել իրենց ծրագրերը:
Ահա սա է գաղջ իրականությունը, որի դառը պտուղները մենք դեռ հասցնելու ենք քաղել:
Գագիկ Մարտիրոսյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>