Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Գարեգին Բ–ն ընդունել է Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված Հայրապետական կրթաթոշակին այս տարի ներկայացված Հայաստանի բուհերի երեք ուսանողների` ուղեկցությամբ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:

Ուսման ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար կրթաթոշակ է շնորհվել Սյուզաննա Իսրայելյանին (Երեւանի պետական համալսարան, բակալավրի 4-րդ կուրս), Գոhար Մանուկյանին (Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բակալավրի 2-րդ կուրս) եւ Անի Մկրտչյանին (Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, բակալավրի 1-ին կուրս): Վերջիններիս Հայոց Հայրապետին ներկայացրել է Վարդան եպիսկոպոսը՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Ապա Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ուսանողներին՝ շնորհավորելով նրանց ուսման մեջ արձանագրած առաջադիմության առիթով եւ հորդորելով նույն ոգով, նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։

«Ուրախություն եւ հոգու մխիթարություն է Մեզ համար, որ Կրթության եւ գիտության նախարարության կողմից այսպիսի հնարավորություն է ընձեռվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի իր փոքրիկ ներդրումն ունենա նաեւ բարձրագույն կրթության ոլորտում:

Սա առանձնահատուկ խորհուրդ ունի Մայր Աթոռի համար՝ աջակից լինել այն ուսանողներին, որոնք ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներն են գրանցել, նրանց բերել Սուրբ Էջմիածնի օրհնությունը», - նշել է Վեհափառ Հայրապետը՝ իր գնահատանքը հայտնելով նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին՝ նախարարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ ձեւավորված արդյունաշատ գործակցության համար։

Իր խոսքում Գարեգին Բ Կաթողիկոսը, անդրադառնալով կրթության կարեւորությանը, Հայրապետական կրթաթոշակակիրներին կոչ է արել ստացած կրթությունն ապագային ծառայեցնել ոչ միայն իրենց անձերի եւ անձնական բարեկեցության ապահովման համար, այլ նաեւ ստացված գիտելիքներով ու հմտություններով մասնակից դառնալ հայրենի երկրի առաջընթացին ու ժողովրդի բարօր կյանքի կերտմանը։

Իր հերթին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ բարի ավանդություն է ձեւավորվել, որը շատ ոգեւորիչ եւ հիշարժան է կրթաթոշակի արժանացող ուսանողների համար։

Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը յուրաքանչյուր ուսանողին Աստվածաշունչ մատյան է նվիրել եւ հանձնել կրթաթոշակի վկայականները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>