Դերասան Վահագն Սիմոնյանին կենտրոնի ոստիկանները հայտնաբերել և տեղափոխել են դատարան
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում
Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով. Փաստաբան
ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են հրաժարվել ՀՀ օրհներգի վերջին քառատողից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ` հոկտեմբերի 26-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից հայտնաբերվել և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր է տեղափոխվել դերասան Վահագն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Պոնչո» մականվամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում էր տվել դատարանը, քանի որ դատավորի վարույթում քննվող ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործում Վ. Սիմոնյանը ներգրավված է եղել որպես ամբաստանյալ, ով սակայն մի քանի անգամ դատակոչվել է դատական նիստի, սակայն չի ներկայացել: