Մաքս Ֆերստապենը նվիրատվություն է արել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
«Ֆորմուլա 1-ի» հայտնի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը 100 դոլար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ու գրել․ «Չէի կարող վայելել այսօրվա հաղթանակս, եթե նվիրատվություն չանեի հայ զինվորների ապահովագրության հիմնադրամին, որոնք ամեն օր իրենց կյանքն են զոհում հանուն իրենց հայրենիքի»։
Հիշեցնենք, որ Մաքս Ֆերստապենը երեկ՝ հոկտեմբերի 25-ին կայացած Պորտուգալիայի Գրան-պրիում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Ավտոարշավորդը «Ռեդ Բուլ» թիմից է։
Zham.am

