Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները
Դիտել նաև
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրուց են ունեցել
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք
Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև
Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի սահմանի երկայնքով. ԶԼՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնում ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանոմսի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները, հաղորդում է Gazeta-ն:
Նա կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չի կարող և չպետք է լինի մրցակցության վայր: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի կանխել պատերազմը:
«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գոտում տիրող իրավիճակին։ Մենք կարծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Աղբյուր՝ NEWS.am