Ալիևը հայտարարել է, որ գնալու է «մինչև վերջ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսաուղերձով դիմել է իր ժողովրդին։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատրաստվում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ չնայած Բաքվի բոլոր խնդրանքներին։ Բաքուն դեմ չէ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ժնևում»,- ասել է Ալիևը` հայտարարելով, որ Բաքուն ղարաբաղյան հարցում գնալու է «մինչև վերջ»։
«Ի՞նչ գործունեություն է ծավալում այդ Մինսկի խումբը։ Ցանկանո՞ւմ են նրանք ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Ոչ։ Ես այս հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացնում եմ. եթե դուք ցանկանում եք խնդիրը լուծել, հարկավոր է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ըստ Ալիևի՝ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչները՝ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում։ Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ զորավարժություններից հետո Ադրբեջանում են մնացել այդ կործանիչները, որոնք երկինք չեն բարձրացել։
Zham.am