Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Հետաքննություն Արցախից․ ինչպե՞ս են հարձակման ենթարկվել լրագրողները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Սերգեյ Չամանյանը Արցախում զրուցել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ պարզելու լրագրողների հարձակման ենթարկվելու  մանրամասները։ 

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը վստահ է, որ թշնամին միտումնավոր է հարվածել  լրագրողների ուղղությամբ։ «Բոլոր լրագրողներն ունեցել են տարբերակիչ նշաններ, զրահաբաճկոնների եւ կասկաների վրա PRESS գրությունը, նույնիսկ մեքենաների վրա և դրանց տանիքին կա նույն գրությունը: Ես վստահ եմ, որ նրանք տեսել են, նրանք գիտեն և նպատակաուղղված հարվածել են, քանի որ եթե մի կողմը կազմակերպում է իր գործողությունները ստի միջոցով՝ պատմության կեղծման, և այս պահին շրջանառվող կեղծիքի, նրա համար թշնամին, առաջին հերթին, և նա է, ով ասում է ճշմարտությունը։ Մենք ունենք այդ փորձը նաև 2016-ի պատերազմի ժամանակ, նրանք Ադրբեջանից ուղղակի դուրս էին շպրտել բոլոր լրագրողներին, քանի որ այստեղ էլ է ստի պայքարը ճշմարտության դեմ։ Եթե հետևենք նրանց նյութերին, ես վստահեցնում եմ, որ այնտեղ չկա ոչ մի ճշմարտացի տող, ոչ մի ճշմարիտ միտք, և եթե հետևենք այդ նյութերի երանգին, կնկատենք, որ նրանք նաև դիմում են կաշառքների, խավիարային դիվանագիտության օգնությանը։ Ես նկատի չունեմ լրագրողներին, այլ, այսպես կոչված, քաղաքագետներին ու վերլուծաբաններին, որոնք բացեիբաց տարածում են ադրբեջանական դիրքորոշումը»։

Սերգեյ Չամանյան-Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե իբր լրագրողներին հատուկ են տարել այն վայրը, որտեղ սպասվում էր հրետանային կամ հրթիռային ռումբային հարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ ազդեցություն ունեցավ այս լուրը։

Սուրեն Սարումյան-Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտն է։ Որքան էլ նրանք ասեն, որ իրենք միայն լեգիտիմ ռազմական թիրախների ուղղությամբ են հարվածել։ Նրանք նպատակաուղղված երկու անգամ հարվածել  են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ խոսք անգամ լինել չի կարող, որ հայկական կողմը հատուկ է տարել լրագրողներին այնտեղ, որտեղ սպասվում է կրակահերթ, քանի որ գնդակոծությունն սպասվում է ամենուր։

Սերգեյ Չամանյան-Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության դեպքում  կարելի է՞ արդյոք համարել, որ առաջին հարվածը եկեղեցուն խայծ էր լրագրողների համար, իմանալով, որ լրագրողները միշտ շտապում են դեպքի վայր, և մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ հարվածը կրկին ուղղված էր լրագրողների դեմ։

Սուրեն Սարումյան-Նման տեսակետ կա, գոյության հիմքեր ունի, քանի որ հարվածը նպատակաուղղված էր։ Այստեղ հնարավոր չէ խոսել ինչ-որ կույր կրակոցի, ինչ-որ արկի պատահական ընկնելու մասին, հարվածել են կառավարվող զինամթերքի միջոցով, հետևաբար նրանց հաշվարկներում կարող էր նման բան լինել: Չէ որ եկեղեցին ռազմական թիրախ չէ։

Սերգեյ Չամանյան- Ադրբեջանական կողմի զավեշտը երևի լսել եք, թե իբր մենք ենք հարվածել մեր եկեղեցուն, հետո իրենք իրենց հակասել  էին՝ ասելով, թե իբր իրենք հարվածել են հայկական, արցախյան ռազմական կազմավորումները ոչնչացնելու հաշվարկով, որոնք այդ պահին նախքան առաջնագիծ գնալը աղոթում էին:

Սուրեն Սարումյան- Դա էլ է սուտ, որովհետև այնտեղ մի քանի պահեստազորայիններ մոմեր էին վառում, և ես չեմ կարծում, որ եթե այնտեղ ոչ թե մի քանի, այլ, ասենք, 10-20 պահեստազորային լիներ, դա արդարացնում է եկեղեցուն հարված հասցնելը։ Դուք գիտեք, որ պատերազմն ունի իր կանոնները՝ գրված և չգրված, և եթե մարդն ինքն իրեն հարգում է, պետք է հետևի այդ կանոններին։ Նույնիսկ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ դիպուկահարները մի իրավիճակ ունեին, երբ նրանք երբեք չեն կրակել մարդկանց վրա, եթե մարդիկ գտնվում են նմաօրինակ իրավիճակում, քանի որ դա պատերազմի չգրված օրենք է, չի կարելի այդպես վարվել: Օրինակ, եթե հոսպիտալում բուժվում են վիրավոր զինծառայողներ, միթե՞ դա նշանակում է, որ կարելի է հարվածել հոսպիտալին։ Իսկ Ադրբեջանը հարվածել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկին։ Եվ, ի դեպ, իմ տեղեկություններով, այնտեղ բուժվում էին նաև ադրբեջանցի վիրավոր զինծառայողները։ Համացանցում արդեն կան կադրեր, թե ինչպես է Ստեփանակերտի հիվանդանոցում բուժում ստանում ադրբեջանցի զինծառայողը։

Սերգեյ Չամանյան-Այսինքն, նրանք փորձում են ոչնչացնել սեփական ռազմագերիների՞ն:

Սուրեն Սարումյան- Ես չեմ կարող դա ասել, բայց չեմ էլ բացառում, որովհետև ցանկացած քրեական խունտա, ցանկացած քրեական խմբավորում ամենից շատ վախենում է վկաներից։ Եվ մաֆիայի կլանները հաճախ նաև ոչնչացնում են իրենց խմբավորման անդամներին, քանի որ նրանք շատ բան են տեսնում և շատ բան գիտեն: Հնարավոր է, որ Ադրբեջանի գործողություններում կա նաև այդ դրդապատճառը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանց հասցեին հնչում են հիմնավորված մեղադրանքներ այն երկրների կողմից, որոնք աշխարհի լավագույն հետախուզական ծառայություններն ունեն։ Մեղադրանքներ առ այն, որ ադրբեջանցիները վարձկաններ են ներգրավում Սիրիայից։ Այնպես որ, այդ շարժառիթը չի կարելի բացառել:

Սերգեյ Չամանյան-Վերադառնալով վարձկանների թեմային ՝ սիրիացի, ընդհանրապես, թուրք-օսմանյան ահաբեկիչների համար լրագրողները թիվ մեկ թշնամիներն են, այդ մասին բազմիցս հայտարարվել  է հենց ահաբեկիչների կողմից։ Կարելի՞ է ասել, որ այդ ահաբեկիչների ներկայությունն այն գործոններից մեկն է, որը ադրբեջանական կառավարությանը ստիպում է լրագրողներին թշնամի դարձնել, և ոչ միայն հայ լրագրողներին, թիրախ, որի ուղղությամբ նրանք կրակում են։

Սուրեն Սարումյան-Միանգամայն ճիշտ եք։ Ինչպես արդեն նշել ենք, ստի գլխավոր թշնամին ճշմարտությունն է։ Եվ ինչու են ահաբեկիչները հայտարարում, որ լրագրողներն իրենց համար թիվ 1 նպատակն են, քանի որ լրագրողն անաչառ կերպով կարձանագրի իրենց վայրագությունները, բոլոր այն հանցագործությունները, որոնք կատարվում են։ Կարծում եմ, քանի որ ադրբեջանական բանակի գործողությունները հանցավոր են իրենց էությամբ, այդ բազում ապացույցներով (խաղաղ քաղաքների գնդակոծություններն են, ծերերի ու անօգնական ռազմագերիների գնդակահարությունները)։ Ինչպես կարելի է առանց դատ ու դատաստանի գնդակահարել ռազմագերիներին, կա նաև Ժնևյան կոնվենցիան, որոնք նրանք (ադրբեջանական կողմը) ստորագրել են և Եվրոպայի Խորհրդի անդամներ են, նրանք պարտավոր են հետևել նույն մարդասիրական օրենսդրությանը, այն ամենին, ինչը պատերազմի նման սարսափելի բանը քիչ թե շատ մարդկային է դարձնում։

Սերգեյ Չամանյան-Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր (հոկտեմբերի 15-ը) քանի՞ լրագրող է տուժել:

Սուրեն Սարումյան- 5-6 հոգի հստակ է․ նրանք, որոնք ծանր վիրավորվել են և բժշկական օգնություն են ստացել բժշկական կենտրոններում`Le Monde-ը, Յուրի Կոտենոկը, մեր հայ լրագրողները, օտարերկրյա լրագրողներին ուղեկցողները։

Սերգեյ Չամանյան- Միջազգային պարբերականների քանի՞ լրագրող և սպասարկող անձնակազմից (օպերատորներ, պրոդյուսերներ և այլն) քանի հոգի է՞ այս պահին աշխատում Արցախում:

- Չեմ կարող հստակ թիվ նշել։ Այս տվյալների համար կարելի է դիմել մեր ԱԳՆ, քանի որ հավատարմագրումն անում են նրանք։

«Մեդիա պաշտպան»-ին ԱԳՆ-ն հայտնեց, որ  հաստատել  է 50-ից ավելի լրատվական գործակալությունների մասնակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>