Սերգեյ Լավրովը անթույլատրելի է համարում ԼՂ հարցի ռազմական լուծումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել Արցախում ռազմական գործողությունների հետագա սցենարին և կոչ արել արտաքին խաղացողներին ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում խաղաղ գործընթացի կայունացմանը։ Հաղորդում է Russian.rt.com-ը։
«Մենք չենք թաքցնում, որ մենք չենք պաշտպանում դիրքորոշումը այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և ընդունելիության վերաբերյալ․․․ Կոչ ենք անում բոլոր արտաքին խաղացողներին ամեն ինչ անել ռազմական սցենարի հետագա զարգացումը կանխելու, կողմերի հույզերը սառեցնելու, խաղաղության գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար», - հայտարարել է Աթենք-Մակիդոնյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը։
Նա նաև հորդորել է թուրք գործընկերներին «օգտագործել իր ազդեցությունն ի աջակցության այդ գծի աջակցմանը»։
Zham.am