ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարևոր «կարմիր գծերն են», գրում է IRNA գործակալությունը։
Սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պակպուրը երկրի հյուսիս-արևմուտքի սահմանամերձ շրջաններ կատարած իր այցի ժամանակ։
Ինչպես նշել է հրամանատարը, երկու հարևան երկրների միջև հակամարտությունը ստիպել է Իրանին իր հյուսիս-արևմտյան սահմաններում ԻՀՊԿ-ի ուժեր տեղակայել՝ ազգային շահերը և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։
Նա նաև հավելել է, որ ԻՀՊԿ-ն ակտիվորեն գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և համապատասխան միջոցներ է ձեռնարկում բոլոր խնդիրները լուծելու համար:
Աղբյուր՝ Tert.am