ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները դատի են տվել Դանիել Իոաննիսյանին. 60 մլն դրամ են պահանջում
News.am-ը գրում է.
Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:
NEWS.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ հայցադիմումները դեռ չեն ստացել, սակայն գիտեն արդեն, որ 30 տնօրեն պահանջում է իրենցից հերքում եւ որպես փոխհատուցում 2 միլիոնական դրամ:
«Մի կողմից, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարներ են, մեկը մյուսին կրկնող հայցեր են ներկայացրել, ՀՀԿ-ի անդամներ են մեծ մասը, կարող են դատի տալ, պահանջել 1 մլրդ դրամ, մյուս կողմից այլ հարց է դատարանի դիրքորոշումը»,- ասաց նա:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: