Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է
Դիտել նաև
Եթե Նիկոլի նման ղեկավար ունենայինք առաջին պատերազմում, կպարտվեինք դեռ էն ժամանակ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Արցախի Մարտունի քաղաքի ռազմավարական բարձունքներից մեկի արբանյակից արված կադրերն են. Լուսանկար
Մարտունից Երեւանի ինֆեկցիոն կենտրոն է տեղափոխվել 1-4 տարեկան 12 երեխա, նրանց մոտ հաստատվել է Կլոստրիդիում Դիֆիցիլե
«Արձանը վերցնողին կխփենք». մարտունեցիները Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ
Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները
Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։
«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։
Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։