Անհայտ կորածի մոր՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի
2017 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:
Դատարանն անվավեր ճանաչեց Ս. Սարգսյանի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ ՊՆ որոշումը, ոչ իրավաչափ ճանաչեց Ս. Սարգսյանի կենսաթոշակին վերաբերող փաստաթղթերը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունները և պարտավորեցրեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ փոխանցել դրանք:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ