Թրամփ. «Մենք կօգնենք հայերին». Տեսանյութ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները:
«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- նշել են լրագրողները:
«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել». - խնդրի վերաբերյալ ասել է Թրամփը :
Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Zham.am
Trump: "We're working with Armenia. We have a very good relationship with Armenia. We'll see what happens. I think really good progress is being made. We have a lot of people living here from originally Armenia. We're gonna help them." https://t.co/1YlzbnIbFN pic.twitter.com/bHWuoBVtCq
— Hov Nazaretyan (@HovhanNaz) October 23, 2020