«Պատերազմը հակամարտության լուծում չէ»․ Ռոհանին՝ Էրդողանին
Դիտել նաև
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել
Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին. Էրդողան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, գրում է Tasnimnews-ը։ Այս մասին Ռոհանին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում իրանական կողմն ընդգծել է ադրբեջանական և հայկական տարածքների մերձակայքում Իրանի սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:
«Մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ միանգամայն պարզ է։ Պատերազմը լուծում չէ, և շարունակվող ճգնաժամը պետք է լուծվի երկխոսության ու բանակցությունների միջոցով»,- հավելել է Ռոհանին:
Zham.am

