Դաղստանում և Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում ծայրահեղականների երկու խմբավորում է չեզոքացվել
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում և Դաղստանում բացահայտել է «Աթ-Թաքիֆ Վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպության միջազգային ահաբեկիչների երկու կազմավորում, որոնք աշխարհիկ իշխանությունների տապալման և խալիֆայության ստեղծման կոչերով են հանդես եկել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հատուկ ծառայությունների հայտարարություններին։
ԱԴԾ տեղեկություններով՝ վերջիններս ծայրահեղական գաղափարախոսություն են քարոզել և կողմնակիցներ հավաքագրել։
«Հավատացյալներին կոչ են արել մերժել աշխարհիկ կանոններն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում թեոկրատական իսլամական պետության-խալիֆայության ստեղծման քարոզչություն են ծավալել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնի է, որ իսլամիստներից առգրավել են երեք նռնակ, Մակարովի երեք ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, որսորդական հրացան, սառը զենքեր, ինչպես նաև մեծ քանակությամբ ծայրահեղական գրականություն:
Zham.am