Շարունակվում են հայերի բողոքի ակցիաները՝ Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու պահանջով. Տեսանյութ, լուսանկարներ
Թուրքիան անթաքույց շարունակում է 100 տարի առաջ սկսածը՝ վարձկան ահաբեկիչների և Ադրբեջանի օգնությամբ: Ինչպես 100 տարի առաջ են փորձել հայոց պետականությունն ու հայ ժողովրդին ոչնչացնել, հիմա էլ նույնն են փորձում: Բայց ինչպես մեկ դար առաջ չի հաջողվել, այնպես էլ այսօր չի հաջողվելու: Այս հայտարարություններով ու համոզմունքով Վրաստանի հայերն այսօր Թբիլիսիում բողոքի ակցիա են իրականացրել: Արցախի արդար պայքարին ու Արցախի իրավունքներին աջակցող բողոքի ցույցը Վրաստանի հայերը սկսել են հայաշատ թաղամասերից մեկից ու երթով շարժվել դեպի Հավլաբար:
Մանրամսները՝ տեսանյութում:
Zham.am