Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Մաշվող Հայաստան.ներդրումային սովի և արտագաղթի արանքում (Ինֆոգրաֆիկա)

Ցանկացած իշխանության գործունեության էֆեկտիվությունը գնահատելիս՝ ի թիվս այլ հարցերի, պետք է տեսնել թե արդյոք կարողացել է իշխանությունը իր երկրում ապահովել ներգաղթ, և արդյոք այն կարողացել է օտարերկրյա ներդրողների համար գրավիչ պայմաններ ստեղծել։

Մեր դիտարկումը սկսենք 2008 թվականից, այն պահից, երբ իշխանության եկավ Սերժ Սարգսյանը։ 2008-ին իրականում Սարգսյանից կային սպասելիքներ, որոշ շրջանակներ ակնկալում էին, որ նա կշարունակի իր նախորդի կողմից իրականացված բարեփոխումները և էլ ավելի կազատականացնի տնտեսական դաշտը, վերացնելով այն բոլոր օրենսդրական և այլ բնույթի խոչնդոտները, որոնք խանգարում էին միջին բիզնեսին աճել ու համալրել խոշոր բիզնեսի շարքերը։

Սակայն, դրա փոխարեն 2008-ից մեկնարկ տրվեց ծրագրերի, որոնք ուղված էին քաղաքական ու տնտեսական դաշտի գերկենտրոնացմանը, ինչն իր հերթին բարձրացրեց արտագաղթի մեծ ալիք, որն անգամ պաշտոնական տվյալներով 200 հազար մարդ տարավ Հայաստանից։

Երկրորդ լուրջ հարվածը, որը հասցրեց Հայաստանին իշխանությունների քաղաքականությունը՝ ուղված քաղաքական ու տնտեսական դաշտի գերկենտրոնացմանը, եղավ այն, որ Հայաստան գրեթե դադարեցին օտարերկրյա ներդրողներ գալ։ Եվ իրականում դա բնական է․ ինչի՞ համար օտարերկրյա ներդրողը գա մի շուկա, որը կրճատվում է, որում միջին խավը գրեթե վերացել է, որտեղ տնտեսության մեջ կան արտոնյալ անձիք, որոնք ունենալով տնտեսական մոնոպոլիաներ, այլանդակում են տնտեսական դաշտը։

Բացի այդ, գաղտնիք չէ, որ օտարերկրյա ներդրողների համար կարևոր է նաև անձնական ֆակտորը․այն է՝ վստահություն կոնկրետ քաղաքական գործիչների ու երկրի ղեկավարի հանդեպ։ Հենց այդ անձնական վստահության ֆակտորը Քոչարյանի իշխանության տարիներին շատ մեծ նշանակություն ունեցավ, երբ օրինակ Հայաստան եկան Քրքորյանը և Էռնեկյանը, Հովնանյանները և այլոք։ Այդ վստահությունը կար տարիներ առաջ, իսկ հիմա չկա։

Սարգսյանին անգամ սեփական կուսակցության մեջ չեն վստահում, էլ ուր մնաց օտարերկրյա ներդրողները վստահեն։ Իհարկե, մենք այսօր տեսնում ենք, որ այսօր վարչապետը փորձում է փոփոխություններ իրականացնել, և խոսք է տվել 3 միլիարդ դոլարի ներդրումներ բերել Հայաստան, որից ավելի քան 800 միլիոնն այս տարի պետք է իրականացվի։ Իհարկե, գովելի նախաձեռնություն է, սակայն, բոլորը՝ այդ թվում վարչապետը, պետք է գիտակցեն, որ առանց քաղաքական փոփոխությունների երկրում տնտեսական համակարգ չի փոխվի, ներդրումների համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծվի, իսկ մեր երկիրը կշարունակի մնալ ներդրումային սովի և արտագաղթի արանքում։

Կարեն Կարապետյանի ներդրումային ծրագրերի մասին խոսելիս պետք է նաև ընդգծել, որ դրանք իրականացնելու հարցում նա լուրջ ընդդիմություն է ունենալու ի դեմս Սերժ Սարգսյանի, ով հետաքրքրված չէ նրանում, որ վարչապետի վարկանիշն աճի, և ոչ ոք թող չզարմանա, երբ մոտակա ժամանակներում մենք ականատես լինենք, թե ինչպես են ԱԺ անցած ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել իրենց քննադատության թիրախ դարձնելու առաջին հերթին հենց Կարեն Կարապետյանին։ Իրենց մուտքը ԱԺ պայմանավորված էր նաև Կարեն Կարապետյանի դեմ հակաքարոզ իրականացնելու Սարգսյանի անհրաժեշտությամբ, հակառակ պարագայում հնարավոր է, որ օրինակ «Ելքի» համար ԱԺ «մուտք» չգտնվեր։

Ապրիլի 2-ի ընտրություններն էլ իրենց հերթին ցույց տվեցին, որ իշխանությունն ամենևին էլ մտադրված չէ փոփոխությունների գնալ, ինչը նշանակում է, որ գոնե այս պահի դրությամբ չի երևում այն ուղին, որի միջոցով հնարավոր կլինի դուրս բերել երկիրն այս վիճակից, սակայն ամեն մղձավանջ ունի թե իր սկիզբը, և թե իր վերջը։

Արմեն Միքայելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>