Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով
Դիտել նաև
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին
ԱՄՆ Այդահո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Արցախի անկախության ճանաչման՝ Արթուր Վանեցյանի բանաձևը
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան անցկացվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:
Հայ համայնքի բողոքի ակցիան մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կենդանի կատարմամբ: Ակցիայի մասնակիցները կրել են Արցախի դրոշի պատկերմամբ պաշտպանիչ դիմակներ, պարզել Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Ժամանակն է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը», «Դադարեցրեք Ադրբեջանին զենք վաճառելը», «Էրդողան՝ ահաբեկիչ» և այլ գրություններով: