Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքերը Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ․ Զախարովա
Դիտել նաև
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են արյունահեղության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հոկտեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, մասնավորապես, քննարկվել են հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ադրբեջանի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի հետ առանձին հանդիպումների ժամանակ: Ինչպես եւ նախկինում` մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,- նշել է նա:
Զախարովան հավելել է, որ միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է վաղը Վաշինգտոնում:
Աղբյուր՝ NEWS.am

