ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու
3
Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ»

«Պապ, ինձ կներես, չեմ կարա հաջող անեմ». Վարդանը սպասում է որդուն

60 տարեկան երևանցի Վարդան Արշակյանը որդու մահվան լուրը առել է նրա ընկերներից: Նրանք բերել ու հորը ցույց են տվել Արմեն Արշակյանի անձնագիրը, նրա հեռախոսը: Վարդանն ինքն է գնացել «Անատոմիկ» ու տեսել որդու մարմինը՝ բեկորներով ծակծկված: Այս մասին պատմեց մեզ, «Անատոմիկ» բառից խուսափելով.

«Բերել են իրան «Պլանի գլուխ», իրա ընկերությունը տեսել են, ես էլ եմ տեսել: Սաղ պատմելու չի: Դեմքը տեսել եմ, ոնց որ, ճանաչել եմ, բայց վրեն սաղ ասկոլկեք էր, եսիմ, կարո՞ղ ա ինքը չէր: Անընհատ ոնց որ սպասենք իրա գալուն: Նենց մոմենտ ա, իրա ընկերությունը եկան, ասին, ես էլ վատ զգացի, բայց հավատս չի գալիս, ու չի գալիս, ցավդ տանեմ»: Կինը կողքից, թե՝ Վարդան, հարևանը տեսել ա «ֆեյսբուքում», ի՞նչ ես է ասում:

Բոլորը հավատում են, որ Արմենը չկա: Կինը, հարևան Սվետան, որը կարդացել է նրա անունը «ֆեյսբուքում», Արմենի ընկերները: Բայց Վարդանը ֆեյսբուքներ չի մտնում, ու իր սպասումով, մահվան հանդեպ իր անհավատությամբ բոլորին վարակում է նա:

Այդ անհավատության հիմքը միակ որդու սերն է ու այն հանգամանքը, որ Արմեն Արշակյան անուն-ազգանունը Վարդանը հեռուստատեսությամբ հաղորդվող ցուցակներում չի տեսել: «Իրա անունը չի եղել ցուցակներում: Ինչքան նայում եմ ցուցակները, իմ տղու անունը չկա»,-պնդում է Վարդանը:

Ինքը ավտոլվացող է եղել, բայց վերջին տարին էլ չի աշխատել, տունը, հոգսը 29 տարեկան Արմենի վրա թողնելով: Արմենն էլ «պտտվել» է, ինչպես կարողացել է: Սեղանի ձևավորող էր, հարսանիքների էին կանչում: Փոքրիկ Ռեստորանում աշխատում, ընկերոջ հետ «ֆուրշետի» սեղաններ էր գցում պատվերով, մարդկանց տներում: «Զանգում էին, կանչում էին, աշխատում էր նաև մամուլի տանը, գումարայինը մի քիչ էր, բայց կողքից ես էլ էի լրացնում: գործ մեկ լինում էր, մեկ չէր լինում, բայց ինչ ամագ ունենք, սաղ Արմենն ա դրել, ապառիկով տան իրեր ենք առել, սաղ Արմենն ա»,-հպարտությամբ հիշում է հայրը: Այն պահից, երբ Արմենը զանգեց ու ասեց, որ իրեն արդեն տանում են ճակատ, աչքին էլ ոչինչ չի երևում:

«Մեզ ինքը չի ասել գնալու մասին: Եթե ասեր, ես հաստատ չէի թողնելու, որ գնար, — Վարդանի ձայնը վշտից չի լսվում,-ոչ մեկին, իրա ընկերությանը չի ասել, վեր ա կացել, առավոտ շուտ, գլուխը կախ, գնացել ա: Ժամը 11-ի մոտերքը զանգահարեց ինձ, ասեց՝ պապ, ինձ կներես, չեմ կարա հաջող անեմ, անուն-ազգանունս կարդում են, էթում եմ: Ես էլ արդեն գժվա, գնացի, կայնեցի վայենկամատի մոտը, ասեցի՝ ո՞ւր ես, ո՞ւր ես՞: Ասեց՝ սպիտակ ավտոբուսի մոտ եմ: Գնացի, մոտեցա դռան մոտ, երկու հատ ավտոբուս «խոդ տված», կանգնած էին: Մեկ էլ աֆիցեռների կողքով ինքը իջնում ա ավտոբուսից: Սիրտս թուլանում ա, չիմացա, ինչ ասեմ, կանչում եմ, կանչում, բայց իրան արդեն կոխում են ավտոբուսը: Ասեցի՝ ինձ էլ տարեք: Ասեցին՝ չէ, էսի մենակ ջահելների համար ա»:

Սեպտեմբերի 29-ն էր, երբ Արմենը որպես կամավոր մեկնեց Արցախ: 30-ի առավոտը զանգեց, ասեց՝ լավ եմ, ու կապը կտրվեց բառի կեսից: Հետագա բոլոր օրերը Վարդանն ու կինը սպասել են: «Դաժե վաենկամատ գնացի աղջկաս հետ, ասեցին՝ էս ինչ տեղն ա, բայց կապ չկա, չգիտենք, ինչ ասենք»,-պատմում է հայրը: «Մինչև ամսի 5-6-7 սպասել եմ իրա զանգերին, ոչ մեկը ինձ չի ասել, ուր ա ինքը, ոնց ա: Ոչ մեկ ոչ մի բան չի ասում, իրա անունը չկա, մարմինը տեսել եմ, բայց կարող ա, ինքը չի, կարող ա ողջ ա»,-համառում է Վարդանը:

Աղբյուրը՝ forrights.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>