Ռուսական ռմբարկուն Սիրիայում կրկին խոցել է Արցախ ուղղվող թուրքական «զորքերին»
Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը թիրախավորել են ջիհադիստների, որոնք փորձում էին ներթափանցել Արցախ։
Ինչպես հայտնում է Avia.pro ռուսական պարբերականը, մի քանի ժամ առաջ ջիհադիստների 20-30 հոգանոց խումբը փորձել է մի քանի տրանսպորտային միջոցով ներթափանցել Թուրքիայի տարածք՝ հետագայում Լեռնային Ղարաբաղ ուղղվելու նպատակով։ Սակայն հենց որ զինյալները լքել են ճամբարը, նույն պահին ռուսական «Су-24» ռմբարկուն հարվածներ է հասցրել ջիհադիստների, նվազեցնելով նրանց քանակը երկու տասնյակով։
««Су-24М» հարված է հասցրել Իդլիբ նահանգի Մհարա բնակավայրից մեկ կիլոմետր հարավ-արևելյան ուղղությամբ գտնվող զինյալների երկու օբյեկտների։ Առկա տվյալների համաձայն ոչնչացվել է մոտ 20 զինյալ և 3 միավոր տրանսպորտային միջոց», - այս մասին հաղորդում է «Русская весна» ռուսական լրատվամիջոցի Telegram-ալիքում։
Zham.am