Արևմուտքը ողջունել է ՌԴ միջնորդությունը, ՌԴ-ն ունի մանդատ՝ բոլորի կողմից արտոնված․ եթե միջամտի խնդրի լուծման համար, ոչ ոք չի դատապարտելու. Տեսանյութ
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրյուսել մեկնելը և այնտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու հանգամանքը շատ կարևոր է, միգուցե ավելի շուտ էր պետք կազմակերպել միջազգային հանրության գնահատականներն ավելի թիրախային և օբյեկտիվ դարձնելու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Օրինակ՝ մինչ Գյանջային հարվածելը, կասետային ռումբերով Արցախի մայրաքաղաքն ու այլ քաղաքներն էին ռմբակոծվում, բայց ոչ մի հայտարարություն այդ մասով չի եղել: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը բացթողումներ ունի, և այդ բացթողումները պետք է վերականգնվեն: Եթե հայտարարություն չի արվում Ստեփանակերտի մասով, չպետք է արվի նաև Գյանջայի մասով»,- ասաց նա:
Հարցին՝ Անվտանգության խորհրդի նիստին է մասնակցել, որից հետո տեղեկություն շրջանառվեց, թե Արցախի հետ կապված փաստաթուղթ կար Փաշինյանի սեղանին, որը նա ներկայացրել է, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ է քննարկվում, պատգամավորն արձագանքեց, որ դա մամուլում տպագրված նյութ է, որն իրականությանը չի համապատասխանում:
Մանրամասները` տեսանյութում

