Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Մեկնարկել է 2017թ. «Արի տուն» ծրագիրը

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 2017թ. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:

Այս փուլով Հայաստան է այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» եւ Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել Հայրենիք, սիրելի՛ պատանիներ եւ աղջիկներ: Ձեզանից շատերի համար սա առաջին այցն է Հայաստան եւ վստահ եմ, որ այն անմոռանալի կդառնա ձեզ համար, եւ դուք կվերադառնաք Ֆրանսիա՝ կրկին Հայաստան գալու ցանկությամբ, երազանքով: Շնորհակալ եմ «Ս. Մեսրոպ- Արապեան», «Դպրոցասեր» եւ «Համազգային» վարժարանների ուսուցիչներին եւ աշակերտներին ուղեկցող ողջ անձնակազմին: Վստահ եմ, որ մեր երեխաները շատ բան են լսել եւ շատ բան գիտեն իրենց երկրի պատմության, գրականության, մշակույթի մասին, եւ այդ ամենի համար նրանք պարտական են իրենց ուսուցիչներին եւ ծնողներին»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանին՝ 11 տարի շարունակ Ֆրանսիայի հայկական վարժարանների աշակերտների այցը Հայաստան հովանավորելու համար: «Հայաստան բերելով օտար ափերում մեծացած երեխաներին՝ Դուք նրանց հնարավորություն եք ընձեռում տեսնել իրական Հայրենիքը, մեր վանքերն ու Մատենադարանը, Զվարթնոցն ու Սեւանը, այլ պատմամշակութային վայրերը, որից հետո նրանք որտեղ էլ ապրեն եւ ինչ էլ անեն, միշտ հայ կմնան եւ միշտ կձգտեն վերադառնալ Հայաստան»:

Այնուհետեւ նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ եւ գլխարկ հագցրեց ամենակրտսեր մասնակից Ալֆորվիլի «Ս. Մեսրոպ-Արապեան» վարժարանի սան Հարություն Վրթանեսյանին:

«Ս. Մեսրոպ-Արապեան» կրթարանի անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սիրարփի Կոսոյանը: Նա նշեց, որ երեխաներն անհամբերությամբ եւ մեծ սիրով են սպասում Հայաստանի տեսարժան վայրեր այցելություններին:

Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի ուսուցչուհի Նոռա Պարութճեան-Պասիքեանը կարեւորեց արեւմտահայերենը Հայաստանում գործածական լեզու դարձնելու անհրաժեշտությունը: «Այդ դեպքում հայերենի արեւելահայ եւ արեւմտահայ ճյուղերով խոսողներն իրար արագ հասկանալու արգելք այլեւս չեն ունենա», -նշեց նա:

Բարերար Սարգիս Բեդոյանն իր խոսքում նշեց. «Շնորհակալություն, սիրելի՛ տիկին Հակոբյան, Ձեր ջերմ ընդունելության համար: Դուք ամեն տարի սիրով եք ընդունում մեր երեխաներին: Այո՛, անհրաժեշտ է, որ մեր պատանիներն ու աղջիկները տեսնեն իրենց հողը, որոնվետեւ նրանք են մեր ապագան, մեր վաղվա զինվորները»:

Միջոցառման ընթացքում արիտունցիները երգեցին եւ արտասանեցին հայ հեղինակների, գրողների ստեղծագործություններ: Կոմիտասյան կատարումներով հանդես եկավ Արարատյան թեմի «Ծաղկազարդ» համույթը:

Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>