ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախության ճանաչման կոչ է ներկայացվել. Լուսանկար
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության ճանաչման կոչ։
Հեղինակը պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է։
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ Նապոլիտանայի խոսքով՝ չի կարող լինել ետդարձի ճանապարհ, Արցախը չի կարող կրկին լինել Ադրբեջանի կազմում։ «Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ինչի համար էլ այսօր ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշել է Նապոլիտանոն:
Zham.am