«Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան
27
Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Պատերազմ Արցախում
Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է

Օդային տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացնում է ռազմական դրության ժամանակ ԱԻՆ-ի կողմից իրականացվող գործառույթները:

Փամբուխչյանը հայտնել է, որ ԱԻՆ-ում կա ոլորտային հստակ տարանջատում, սակայն այս պահին ամբողջ նախարարությունը զբաղված է սպասարկելով պատերազմից բխող բոլոր ճյուղերը:

«Արտակարգ իրավիճակների համար առաջնահերթ է քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը, որը մտնում է նախարարության կանոնադրության մեջ, այսինքն, անկախ իրավիճակից այդ գործառույթը պետք է իրականացվի և իրականացվում է: Ռազմական դրության պայմաններում կան հավելյալ գործառույթներ, որոնք ԱԻՆ-ը վերցրել է իր վրա՝ ստեղծվել է սոցիալական և նյութական ապահովման շտաբ: Նախարարի հրամանով նաև աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իրականացնում է թիկունքը սպասարկող մի շարք գործառույթներ, մասնավորապես, հումանիտար օգնություն»,- նշեց ԱԻ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ այն ամբողջ սնունդը, հագուստը և հիգիենայի պարագաները, որ հավաքագրվում է մի խումբ քաղաքացիների կողմից, ԱԻՆ-ը փաստաթղթավորված (հանձնման և ընդունման ակտերով) ստանում է: ԱԻ նախարարի տեղակալը շեշտեց, որ այդ օգնությունը հավաքագրվում է գերատեսչությանը պատկանող մեկ տեղում, որտեղ ամեն ինչ տեսակավորվում է՝ փչացող և չփչացող ուտելիքները, հագուստը, ջուրը և մնացած ամեն ինչը:

«Մարդասիրական օգնությունը գնում է սկզբում առաջնագիծ, ապա Արցախի ապաստարաններում գտնվող քաղաքացիներին: Սննդի այն հատվածը, որի կարիքը չենք ունենում այդ պահի դրությամբ, հանձնման և ընդունման ակտերով փոխանցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, նրանց միջոցով էլ տալիս ենք Արցախից Հայաստան ժամանած քաղաքացիներին: Այս ամբողջ գործընթացը համակարգում է Արցախի պետական նախարարը: Նա հայտնում է, թե որտեղ ինչի կարիք կա, մենք էլ հենց այնտեղից իմանում ենք, թե ինչ պահանջարկ է ձևավորվել»,- նշեց Փամբուխչյանը և հավելեց, որ այս պահին հագուստի կարիք չկա, ինչպես նաև չեն ընդունում տան պայմաններում պատրաստված սնունդ, քանի որ Սննդի անվտանգության տեսչական մարմինն այդտեղ ռիսկեր է տեսնում:

Հիմնականում ընդունվում է չոր սնունդ, պահածոներ, շաքարավազ, հրուշակեղեն, ջուր, հիգիենայի պարագաներ: Արցախում ապաստարաններում գտնվող անձանց էլ տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար ուղարկվում է բանջարեղեն, ոսպ, բրինձ ու նմանատիպ սնունդ:

«ԱԻ փրկարար ծառայությունը նաև բժշկական ծառայություն է մատուցում: Մենք դաշտային հոսպիտալ ունենք, որտեղ վիրավոր զինվորներին տրվում է առաջին բուժօգնություն: Մեր համապատասխան մասնագետները նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, հիմնականում Արցախից ժամանած քաղաքացիներին: Ունենք նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ երեխաների համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ»,- ասաց փոխնախարարը:

Խոսելով օդային տագնապի ազդանշանի մասին, Փամբուխչյանը նշեց, որ Արցախյան պատերազմից հետո տվյալ բնագավառում շատ լուրջ փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին տարիներին բավականաչափ աշխատանք է տարվել և դեռ շարունակվում է:

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացվում է 3 ֆունկցիա՝ հաշվառում, կցագրում ու ազդարարում: Հաշվառման պրոցեսը գրեթե ավարտին է հասցվել, կցագրումներն արվում են համայնքապետարանների, վարչական շրջանների միջոցով, թե օդային տագնապի դեպքում քաղաքացիները ժամանակավորապես որտեղ պետք է պատսպարվեն: Ազդարարումը մենք իրականացնում ենք շչակների միջոցով, որոնք մի քանի անգամ փորձարկել ենք: Հաղորդագրությունների միջոցով էլ ենք տեղեկացնում, որի շրջանակում համագործակցում ենք մեր կապի օպերատորների հետ: Տեղեկությունը փոխանցում ենք նաև զանգվածային լրատվամիջոցներով: Մեր քաղաքացիներին խնդրում եմ, որպեսզի այդ ազդանշանը լսելով չվախենան, դա տրվում է, որպեսզի զգոն լինենք»,- ընդգծեց Փամբուխչյանը:

Նա հայտնեց, որ այս պահին համատիրությունների ներկայացուցիչներն այցելում են բնակարաններ և իրազեկում քաղաքացիներին, թե իրական ազդանշանի դեպքում ինչ գործողություններ պետք է անեն:

«Հայաստանից ԱԻ աշխատակիցներ են մեկնել Արցախ, օգնելու այնտեղի իրենց գործընկերներին: Նրանք քաղաքացիներին սնունդ են հասցնում, ինչպես նաև ավերվածությունների հետևանքներն են որոշ չափով վերացնում: ԱԻՆ-ն այս պահին իր ունեցածով կարողանում է նմանատիպ ծավալը սպասարկել և հետագայում լավ կլինի, որպեսզի մեր կառույցը մշտապես լավ հագեցած լինի, քանի որ այս պատերազմը ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարության դերակատարումը բավականին բարձր է ռազմական դրության ժամանակ»,- շեշտեց ԱԻ փոխնախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>