Թուրքիան ավելի քան 300 զինծառայող է կորցրել Արցախի դեմ պատերազմում
Ղարաբաղյան հակամարտության մեջ ուղիղ ռազմական միջամտության արդյունքում Թուրքիայի զինուժը ավելի քան 300 մարդ է կորցրել, հաղորդում է «ИА Реалист»-ի աղբյուրը Երևանում:
«Պատերազմի ողջ ընթացքում Թուրքիան Բաքու է ուղղել 4 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ զոհված թուրք զինծառայողների մարմիններով: Ամենահամեստ հաշվարկներով, թուրքական բանակը ավելի քան 300 զինծառայող է կորցրել: Խոսքը գնում է էլիտար հատուկ նշանակության ջոկատների սպաների մասին: Հատկանշական է, որ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների սպաներից շատերը խոսում են ռուսերեն և հայերեն: Թուրքիայի օդուժը մշտապես պահում է իր զինվորականների թիկունքը օդից, հարվածելով Պաշտպանության բանակի դիրքերին», - ասաց գործակալության զրուցակիցը:
Ըստ աղբյուրի, «թուրքերը կռվում են ադրբեջանական բանակի համազգեստով, բայց նրանց հնարավոր եղավ տարբերակել փաստաթղթերով և բջջային հեռախոսներով»:
Zham.am