Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան

«ԼՂ-ում պատերազմ չէ, այլ հայ ազգի վերացում». Արցախ այցելած ռուս պատգամավորը Թուրքիային մեղադրել է «1915թ. օսմանյան ագրեսիայի կրկնության» համար

Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը EADaily-ի հետ զրույցում կիսվել է իր ոչ այնքան հաճելի այցի տպավորություններով և ընդգծել, որ Անդրկովկասում շարունակվող բախումները հետխորհրդային տարածքի վրա ՆԱՏՕ-ի անդամի (Թուրքիա) ռազմական հարձակման գրեթե առաջին օրինակն են: Փոխանցում է Tert.am-ը։ 

Լրագրողի այն հարցին, թե ինչ է ԼՂ-ում տեսել, պատգամավորը նշել է՝ թուրքական անօդաչուներ, «Իսլամական պետության» վարձկաններ, ադրբեջանցի զինվորներ, Ստեփանակերտի կենտրոնի ռմբակոծություններ, քանդված տներ, հուղարկավորություններ:

Միլոնովը հավելել է, որ ադրբեջանցի զինվորներին մոտիկից չի տեսել. եթե այդ հանդիպումը մոտ լիներ, ապա կամ նրանք իրեն կսպանեին, կամ ինքը՝ նրանց:

«Հրադադարից հետո Ստեփանակերտն առաջին գիշերը չեն ռմբակոծել: Իրականում ադրբեջանցիները որևէ բանակ չունեն: Դա միֆ է «Ինստագրամ»-ում «սելֆի» անելու համար: Նրանց մոտ հիմա մի կողմից Թուրքիայի գլխավոր շտաբի կեսն է նստած, մյուս կողմից՝ հետախուզական և հարվածային իսրայելական անօդաչուները, որոնք այսօր կիրառվում են ոչ միայն Ղարաբաղի տարածքում, այլև անմիջապես Հայաստանի տարածքում: Ես ինքս տեսել եմ այդ անօդաչուները»,- պատմել է պատգամավորը:

Նրա խոսքով, բնակչության 99%-ը հույս ունի, հավատում է, որ Ռուսաստանը կփրկի իրենց նոր ցեղասպանությունից, քանզի այն, ինչ անում է ադրբեջանական բանակը, դա պատերազմ չէ:

«Երբ բանակը պատերազմում է տեղի բնակչության հետ, ապա դա ազգի ամբողջական վերացում է: Ընդհանուր առմամբ, դա 1915թ. օսմանյան ագրեսիայի կրկնությունն է»,-կարծում է Միլոնովը:

Այն հարցին՝ արդյո՞ք ռուսական դիրքերն Անդրկովկասում ուժեղ են, ինչպես նախկինում, ՌԴ-ն ունի՞ այդքան հեղինակություն, որ կարողանա ազդել նման բարդ իրավիճակի վրա, պատգամավորը նշել է, որ իրենք անում են դա, փորձում են: Նրա կարծիքով՝ եթե չլիներ Ռուսաստանը, ապա այնտեղ շատ ավելի վատ կլիներ:

«Մենք, սակայն, չպետք է թուլանանք: Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը, որպես միջազգային հանրության անդամ, խաղն ըստ կանոնների է վարում, իսկ Թուրքիան խաղում է առանց կանոնների: Թուրքիան խախտում է բոլոր երևակայելի կանոնները: Սա Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը չէ, սա, անկասկած, թուրքական աշխարհաքաղաքական ընդլայնում է և Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ, քանի որ այդ հանրապետությունն այժմ վերածվելու է ինչ-որ պրոտեկտորատի: Իսկ Իլհամ Ալիևը, ով այժմ իշխանության ղեկին է, հենց այս պահին իր անձնական խնդիրներն է լուծում, և անում է դա իր սեփական բնակչության հաշվին»,- նշել է ռուս պատգամավորը:

Միլոնովը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպել չի ստացվել: Նրանց կողմից լսվել են միայն սպառնալիքներ, որ իրեն կգտնեն, կգնդակահարեն, կկախեն, ինչպես բոլոր հայերին: Նրա խոսքով՝ դա ադրբեջանական բանակին բնորոշ երևույթների շարքից է՝ խիստ դեմք ընդունել տեսախցիկի առջև՝ զենքը ձեռքին, իսկ վտանգի դեպքում այնպես վազել, որ միայն կրունկներն փայլեն:

Իրանի հետ կապված հարցին, Միլոնովը նշել է, որ Թուրքիայի ծրագրերում է կտրել կապը Իրանի և Հայաստանի միջև, քանի որ կան առևտրային կապեր, Իրանից Հայաստան ճանապարհ կա: Խնդիրն է՝ կտրել այդ ճանապարհն ամբողջությամբ և միջանցք բացել դեպի Նախիջևան:

Պատգամավորը նշել է, որ այս այցը բացառապես իր նախաձեռնությունն է եղել: Նա նաև ասել է, որ իր գործընկերներին կառաջարկի անհապաղ ընդունել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններ դիմելու բանաձև՝ արյունահեղության դադարեցմանն աջակցելու համար:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>