Ինչքա՞ն կարելի է կույր լինել․ արցախցի կանայք հանդիպում են պահանջում ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ. Տեսանյութ
Արցախցի կանայք, որոնք այս օրերին ժամանակավորապես ապաստանել են Երեւանում, բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպեն, որպեսզի լսելի դարձնեն Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մասին։
«Դուրս եկեք» վանկարկումներով արցախցի կանայք ու երեխաները դիմեցին գրասենյակի անձնակազմին։

