Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից
Դիտել նաև
Ովքեր են Բաքու մեկնած հայերը. անուններ
Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բաքվում ձերբակալված «Սպուտնիկի» լրագրողները հանդիպել են իրենց ընտանիքների հետ
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից: Այս մասին հայտնում է թուրքական «yenisafak» թերթի կայքը:
Նախարարը տեղեկացրել է, որ երկաթգիծն ամենայն հավանականությամբ հունիսին կշահագործվի: Բացի դրանից Թուրքիան և Ադրբեջանն այժմ աշխատանքներ են իրականացնում երկրորդ երկաթգծի կառուցման ուղղությամբ: Երկրորդ երկաթուղու կարևորությունը Արսլանը պայմանավորել է այն հանգամանքով, որ արևելքից եկող բեռների բաշխման համար անհրաժեշտ է ևս մեկ երկաթգծային հանգույց: Դա մեծ նպաստ կբերի տարածաշրջանային առևտրի զարգացմանը:
Նախատեսվող նոր երկաթգիծը պետք է Թուրքիայի Կարս և Իգդիր քաղաքներով հասնի Նախիջևան՝ այնտեղից էլ դեպի Իսլամաբադ, ապա Իրան:
Աղբյուր` Ermenihaber.am

