«Առնվազն 2 կատաղի գրոհներից հետո մեզ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին». Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ
«Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումների, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:
«Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես՝ հարավային ուղղությամբ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

