«Արծվիկի վիճակն արդեն լավ է. վիրահատությունից 2 օր անց արդեն ժպտում է». Գ. Դերձյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է շապիկին՝ Մոնթեն:
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի (տղա) վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»:

