Մարտերում բժշկի իր առաքելությունը կատարելիս անմահացավ Հարութ Չոբանյանը
Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան համար 12 հիմնական դպրոցի սան Հարութ Չոբանյանը եւս զոհվել է։
Դպրոցի ֆեյսբուքյան էջը դրա կապակցությամբ հայտարարություն է տարածել․
«Ցավով տեղեկացնում ենք, որ հայրենիքի պաշտպանության մարտերում բժշկի իր առաքելությունը կատարելիս մեր հերոսների պես անմահացավ դպրոցի շրջանավարտ Հարութ Չոբանյանը: Հարութ ջան, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում»։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմի զոհերի թիվն անցել է 600-ը։

