«Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի բոլոր հրաշալի մարդկանց». Ռիհանայի, Շակիրայի, Ջեյ Զիի եւ Ջասթին Բիբերի հետ համագործակցած պարուսույցն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին
Դիտել նաև
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով
Հայերը լավ մարդիկ են, նախանձում եմ նրանց ոգուն, կաշխատենք ինչ-որ ուղղություններով. Թրամփը հանրահավաքի ժամանակ հայերի մասին է խոսել. Տեսանյութ
Ամերիկացի ավելի քան 100 կոնգրեսականներ դատապարտել են Արցախի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան՝ պահանջելով Թրամփի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունն ագրեսորին
Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան
Լոս Անջելեսի քաղաքապետարանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Հանրահայտ Hi-Hat production-ի ճանաչված խորեոգրաֆ Թրոյ Քիրբին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին:
Ռիհանայի, Շակիրայի, Ջեյ Զիի, Ջասթին Բիբերի եւ մի շարք այլ աստղերի հետ աշխատած պարուսույցն Instagram-ի իր էջում կիսվել է 2018 թ-ին NEWS.am STYLE-ին տված հարցազրույցով ու գրել. «Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի բոլոր հրաշալի մարդկանց»: Քիրբին օգտագործել է նաեւ #ArmeniaStrong (Ուժեղ Հայաստան) հեշթեգը:
Խորեոգրաֆը Հայաստանում եղել է 2018 թ-ին: Այստեղ էր «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Հասմիկ Շիրոյանի հրավերով` նրա ելույթը բեմադրելու համար: Այն ժամանակ մեզ հետ զրույցում պարուսույցը նշել էր` «Պարզ տեսնում եմ, որ այստեղի մարդկանց միջեւ սերը շատ ամուր է, ինչը հրաշալի է, քանի որ, կարծում եմ` աշխարհին սերը շատ է պակասում»: