Հեծանվորդները մրցեցին խմբային մրցավազքում
Խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունում երեկ մեծահասակները եւ երիտասարդները մրցեցին խմբային մրցավազքում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ հեծանվորդներն ավելի քան 85 կմ մրցատարածությունը հաղթահարեցին 2 ժամ 9 րոպեում: Խմբային վազքում մրցանակային տեղեր զբաղեցրին.
Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան, Դավիթ Մկրտչյան, Էդգար Սարգսյան:
Երիտասարդներ. Նիկոլայ Գասպարյան, Հայկ Սահակյան, Լեւոն Լավչյան:
Այսօր` առաջնության վերջին օրը, խմբային մրցավազքում ուժերը չափում են պատանիները: