Ռուսական Ռազմատիեզերական ուժերն ահաբեկիչների ճամբարներն են ոչնչացնում Սիրիայում՝ Արցախի պատճառով. Տեսանյութ
WarGonZo Telegram-ալիքում հաղորդվում է, որ Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգում հարվածներ են հասցնում ահաբեկիչների այն ճամբարներին, որոնք պետք է տեղափոխվեին հակամարտության գոտի՝ Արցախում։
«Եւ ո՞վ էր ասում, որ Ռուսաստանը մի կողմ է քաշվել Արցախում հակամարտության հարցնում։ Այո, հիբրիդային պատերազմենրի պայմաններում բոլորովին այլ կանոններ են գործում։ Բայց դրանք գործում են։ Իդլիբում հարվածը Ռեջեփ Թայիփ Էրդողանին, շատ ավելի ծանր են ընկալվում, քան ցանկացած կորուստ ղարաբաղյան ռազմաճակատում», - գրում է ալիքը։
Սիրիացի զինյալներին Արցախ ուղղելուց հետո Իդլիբում սկսվել է զինված խմբավորումների պատրաստման վայրերի որոնում՝ ոչնչացման նպատակով։ Հետախուզությունը մեծ պարգևավճարի դիմաց ահաբեկիչների տեղակայման մեծ ճամբարի մանրամասն տեղեկատվություն է ստացել։
Ահաբեկիչներ պատրաստելով զբաղվում էին թուրք ինստրուկտորները։ Հոկտեմբերի 14-ի առավոտյան ռուսական ՍՈւ-34 և Սու-24Մ-ը գրոհել են ճամբարը, այդ թվում մի շարք օբյեկտներ՝ շտաբը, քողարկված տեխնիկան և այլն։
Zham.am