Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան
Դիտել նաև
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից
Ծանոթացեք, Արթուրն է, ոչ մի կապ չունի բանակի, կռիվ գնալու հետ
ԼՂ հակամարտության գոտում զոհվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և ևս 18 վարձկան․ SOHR
Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo. Տեսանյութ
Թրամփ. «Աֆղանստանն ահաբեկիչների համար կարծես Ուորթոնի բիզնես դպրոց լինի»
Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գեներալն այդ մասին ասել է «Sky news Arabia»-ի եթերում:
«Թուրքիայի կողմից «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայանները, որպեսզի Ադրբեջան տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների»,-ասել է Ահմեդ ալ-Մեսմարին: