Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել
18
Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Պատերազմ Արցախում
Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ

«Էրդողանի զանգի ժամը պատահական չէր. այն տեղի է ունեցել անմիջապես վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո». Վարուժան Գեղամյան. Տեսանյութ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով՝ Էրդողանի և Պուտինի հեռախոսազանգը երկարատև գործընթացի մի հատված է: «Երկու պետություններ, որ այս տարածաշրջանում ունեն զգալի հետաքրքրություններ և բախվող շահեր, պերմանենտ բանակցությունների մեջ են՝ քննարկելու դիրքորոշումները: Այսպիսի գործակցության ձևաչափ մենք տեսել ենք նաև այլ տարածաշրջանների պարագայում՝ Սիրիա, Լիբիա և այլն, և կարծում եմ՝ երեկվա տեղի ունեցածը հենց այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել: Միևնույն ժամանակ, պատահական չէ Էրդողանի զանգի ժամը. այն տեղի է ունեցել անմիջապես վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո, որն ուղղված էր, առաջին հերթին, դրսի լսարանին: Այնտեղ հստակ կային ուղերձներ միջազգային հանրությանը, դեպի այն երկրներ, որոնք այս տարածաշրջանում ներգրավվածություն ունեին, և, ըստ էության, այդ զանգը նաև դրա տրամաբանական շարունակությունը կարելի է համարել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին: Պուտինն Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:

Վարուժան Գեղամյանը նշեց, որ Ռուսաստանի նախագահի ուղերձն այն մասին է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս ձևաչափը պետք է պահպանվի և պետք է հարգվի ու ընկալվի՝ որպես միակ ընդունելի ձևաչափ տարածաշրջանի բոլոր խաղացողների համար. «Ակնհայտ է, որ, եթե Թուրքիան նախկինում միջնորդավորված և ոչ ուղիղ կերպով էր մասնակցում տեղի ունեցողին, հիմա շատ ավելի բացահայտ կերպով է մասնակցելու, հավակնելու է շատ ավելի լուրջ տեղ գրավել դե յուրե այս բանակցային գործընթացին, և սա խոսում է այն մասին, որ առայժմ դա անթույլատրելի է ներգրավված մյուս ուժերի, այդ թվում՝ ՌԴ-ի համար»:

Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսման դեպքում դրանց բովանդակությանը, նա ընդգծեց՝ շատ բան կախված է պատերազմի ելքից. «Ակնհայտ է, որ ինչ-որ բան փոխվելու է, որովհետև տեղի ունեցածից հետո դժվար թե նույն ձևաչափը նույն մեթոդաբանությամբ շարունակվի: Միևնույն ժամանակ՝ կախված է նաև նրանից, թե որ կողմն ինչպես է դուրս գալու պատերազմից, որովհետև ինչպես հասկանում եք՝ բանակցությունները ռազմի դաշտի շարունակությունն են, հետևաբար՝ այս պարագայում՝ հայկական բանակի հաղթանակի դեպքում ունենալու ենք բոլորովին այլ դիրքեր այդ պատերազմում և ճիշտ հակառակը: Կարծում եմ, որ շատ վաղ է խոսել այն մասին, որ կարող է թուղթն ավելի ազդեցիկ լինել, քան ռազմաճակատում տեղի ունեցողը, որովհետև երկու կողմերն էլ, և դա երեկ հատկապես երևաց վարչապետի ուղերձից հետո, որ Հայաստանն էլ չի պատրաստվում ապավինել բանակցային մեթոդներին, առաջնայնություն տալ դրանց, մինչդեռ դա շատ վաղուց ֆիքսել էր նաև ադրբեջանական կողմը: Այսինքն՝ ռազմաճակատում տեղի ունեցողն է ամենակարևորը»:

Հարցին՝ այնուամենայնիվ, դիվանագիտական ճանապարհով հնարավո՞ր է կանգնեցնել այս պատերազմը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, կարծում եմ՝ շատ բան կախված է նրանից, թե այդ պահին դիրքային առավելությունն ում կողմը կլինի և ռեսուրսային առավելությունն ում կողմը կլինի»:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության համար ակնհայտ է Թուրքիայի ակտիվացման և Ադրբեջանի հրահրած պատերազմից բխող հետևանքները. «Վերջին 3-4 օրերին դա արդեն իսկ բարձրաձայնվել է մի քանի անգամ»:

Դիտարկմանը՝ Ռուսաստանը միայն հայտարարությունների մակարդակով է խոսում այդ մասին, նա արձագանքեց. «Կարող ենք դատել միայն նրանից, ինչը որ տեսնում ենք. մենք չենք տեսնում հետկուլիսային աշխատանքը, և երեկ չէ առաջին օրը ռուսական Կովկասում տեղի ունեցած հակաահաբեկչական հատուկ օպերացիան, որի շրջանակներում ձերբակալում են վարձկանների, որոնք ժամանել են արտասահմանից, այդ մեծ պատկերի մի փոքր հատվածն է և շատ խոսուն հատվածը»:

Թուրքագետի գնահատմամբ՝ Թուրքիան այս պահին հետաքրքրված է ոչ միայն Ադրբեջանի հաղթանակով, այլև ուզում է, որ Ադրբեջանը լիարժեք ընկնի թուրքական ազդեցության տակ։

«Փաստացի ունենք մի իրավիճակ, որ այս պատերազմի ընթացքում հենց թուրքական մեդիան է առաջին հերթին այն խոսափողը, որով ադրբեջանական կողմն իր ուղերձները փոխանցում է շատ ավելի մեծ լսարանի, որովհետև բուն ադրբեջանական կողմի հնարավորությունները բավականին սահմանափակ են՝ հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ: Այնուամենայնիվ, այսքանով հանդերձ, կարող եմ փաստել, որ տեղեկատվական դաշտում առնվազն գոնե այս պահի դրությամբ հայկական կողմը մեծամասամբ կարողանում է հասցնել անհրաժեշտ ուղերձները շատ մեծ լսարանի, բայց ինչպես հասկանում եք՝ նորից այստեղ շատ բան կախված է բուն ռազմաճակատի իրողությունից»,- նշեց նա:

Նա հավելեց, որ նման ինտեսիվությամբ պատերազմական գործողությունները, որ ունենք հիմա, 21-րդ դարում մեկ փուլով չեն կարող ընթանալ. «Գուցե սա բացառություն լինի, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ոչ, մենք տեսնում ենք այդ միտումները: Եվ եթե ռազմաճակատի գիծը չլինի այնպիսին, որ բավարարի կողմերից որևէ մեկին, այդ պատերազմական գործողությունները, շատ մեծ հավանականությամբ, նորից վերսկսվելու են: Կարծում եմ՝ այս փուլում ջախջախիչ պարտություն կողմերից որևէ մեկը չի կրելու, հետևաբար՝ այն ունի տենդենց դառնալու միայն մի արարը դրա: Խոսքը բնավ բուն ռազմական գործողությունների մասին չէ. Պատերազմ՝ բառի լայն իմաստով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>