Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հինգշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը:
«Նախարար Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը...»,- հայտնել են գերատեսչությունից:
Zham.am

