Ռոհանին վերահաստատեց Իրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը
Դիտել նաև
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և վերահաստատել Թեհրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը: Հաղորդում է «Ազատություն»-ը։
«Իրանը կշարունակի մնալ Սիրիայի ժողովրդի կողքին ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ըստ Իրանի նախագահի կայքում ապրիլի 9-ին տեղադրված հաղորդագրության` ասել է Ռոհանին:
ԱՄՆ-ի հրթիռակոծությունը նա համարել է Սիրիայի ինքիշխանության բացահայտ խախտում: Ռոհանին անհիմն է համարել մեղադրանքները, թե քիմիական հարձակումը կատարել է Ասադի ռեժիմը, որի պատաճառով ԱՄՆ-ն հրթիռակոծեց սիրիական ավիաբազան:
Ռոհանին ասել է, որ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մեծ համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել ահաբեկչության դեմ պայքարում:

